Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Բժիշկ վակուումը

Բժիշկ վակուումը

Չինական ավանդական բժշկությունում վակուում թերապիան շատ վաղուց է կիրառություն գտել: Մեթոդի հիմքում վակուումի բարենպաստ ազդեցությունն է պերիֆերիկ արյան շրջանառության վրա, օրգանիզմի հյուսվածքների կառուցվածքների վերականգնումը, կենսաբանական ակտիվ կետերի տեղային ակտիվացումը, օրգանիզմից խարամների և թունավոր նյութերի դուրս բերման արագացումը:

 

Վակուում թերապիայի որակյալ անցկացումը հաճախ հիվանդին ազատում է մի ողջ շարք անբարենպաստ ախտանիշներից, խուսափելով դեղամիջոցներ ընդունելուց, որոնց մեծ մասը օրգանիզմի վրա վնասակար ազդեցություն են գործում:

 

Չինականhttp://www.taomed.ru/images/for_text/treatment_01/img_52_big.jpg բժշկության փիլիսոփայությունը հիմնված է մարդու օրգանիզմի բաղկացուցիչ մասերի անքակտելի կապի վրա: Հնարավոր չէ բուժել հիվանդությունը, առանց պարզելու առաջացման պատճառը, իսկ բուժումն էլ անցկացվում է ոչ թե տվյալ հիվանդության շրջանակներում, այլ ողջ օրգանիզմի մակարդակով: 

 

Որն է վակուում թերապիայի էությունը


Վակուում թերապիայի անցկացման համար մասնագետներն օգտագործում են ավանդական, հատուկ, տարբեր ձևերի ու չափերի ապակե տարաները` բանկաները, որոնց օգնությամբ էլ ստեղծվում է վակուումը: Մեթոդը հետևյալն է` բանկայի մեջ շատ արագ մտցվում է այրվող բամբակե խծուծը, որն այրում է տարայի մեջ եղած թթվածինը և բանկայի ու մաշկի հատման հատվածում վակուում է ստեղծվում: Բանկաները բժշկության մեջ նոր ուղղության` իմպուլսա-վակուումային թերապիայի հիմքն են: Վակուում թերապիայի սխեման, բանկան դնելու կետերը, բուժման տևողությունն անհատական ընտրությամբ է կատարվում: Վակուում թերապիան մաշկի մակերեսին առաջացնում է արյան և ավշի տեղային հոսք, անմիջականորեն ազդում ներքին օրգանների նյարդերի ու անոթների վրա՝ նպաստելով դրանց գործառույթների վերականգնմանը: Վակուում թերապիայի մեկ այլ դրական արդյունքը մաշկի հիպերեմիկ գոտում կենսաբանական ակտիվ նյութերի ձևավորման արագացումն է: Բանկան ստեղծում է ցածր (բացասական) ճնշում, որը լայնացնում է մազանոթները, ուժեղացնում արյան հոսքը, նշանակում է, նաև նյութափոխանակությունը: Բանկան այնպիսի բացասական ճնշում է ստեղծում, որը նույնիսկ կարող է պայթեցնել մազանոթները: Նման դեպքում առաջացած արյան զեղումները, երբ արյունն անցնում է միջբջջային տարածություն, ապահովում են աուտոհեմոթերապիայի արդյունքը: Դա, իր հերթին, խթանում է նյութափոխանակության  և օրգանիզմի վերականգնման պրոցեսը: Աուտոհեմոթերապիան բարենպաստ ազդեցություն է ունենում  արյունատար համակարգի վրա, նպաստում օրգանիզմի պաշտպանական ուժերի ավելացմանը:  Հյուսվածքների վրա ցածր ճնշման ազդեցության ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ սովորական բժշկական բանկաները 3-4 րոպե կտրուկ բարձրացնում են օրգանիզմում նյութափոխանակության մակարդակը: Հետո այն կարգավորվում է: Բժիշկներն առաջարկում են այդ վակուումը տեղային օգտագործել, անմիջականորեն հիվանդության հատվածում: Եվ այդ հատվածի վրա իմպուլսիվ ազդեցություն գործել որոշակի ժամանակահատվածներով: Պարզվել է, որ ցածր ճնշման տատանումներն օրգանիզմում նպաստում են նյութափոխանակության 3-4 անգամ բարձրացմանը, որը պահպանվում է 10-12 րոպե: Ընդ որում, դրական փոփոխությունն արձանագրվում է մինչև 5 սմ խորությամբ. հյուսվածքների բջիջներն առավել արագ են վերականգնում կենսունակությունը, առավել կայուն են դառնում տարբեր անբարենպաստ ազդեցությունների հանդեպ, հիվանդ բջիջը վակուումի ազդեցության տակ  սկսում է ակտիվորեն դուրս գալ հիվանդագին վիճակից:  Իսկ եթե բջիջն արդեն սկսում է նորմալ գործել, նշանակում է, հյուսվածքը նույնպես վերականգնվում է և, որպես հետևանք, լավանում է նյութափոխանակությունը: Այս բացահայտումը շատ հիվանդությունների բուժման նոր մեթոդի հիմքը դարձավ. այն տեղային հիպոբարոիմպուլսային խթանումն է, պարզ ասած, իմպուլսա-վակուումային թերապիա: Տվյալ մեթոդն առաջին անգամ կիրառել են Ավիատիեզերական բժշկության կենտրոնում տիեզերագնացների վերականգնողական թերապիայում: Հայտնի է, որ հիպոդինամիան երկար թռիչքների ժամանակ հանգեցնում է մկանների, հանգույցների   թուլացմանը և ավանդական մեթոդներով դրանց վերականգնման համար բավական երկար ժամանակ է պահանջվում: Տիեզերագնացներին իմպուլսա-վակուումային թերապիա էին կատարում օրական 3-4 անգամ: Արձանագրվել է, որ նյութափոխանակության արագությունն այդ դեպքում նրանց մոտ ավելացել է 3-4 անգամ և նրանք շատ արագ ապաքինվել են: Այսօր իմպուլսա-վակուումային թերապիայի մեթոդը հաջողությամբ  կիրառվում է շատ հիվանդությունների բուժման համար, նախևառաջ, հոդերի հիվանդությունների: Բուժման արդյունքն այնքան բարձր է, որ հիվանդներն առաջին իսկ բուժգործողությունից թեթևացում են զգում, վերանում են հոդացավերը, նվազում այտուցները, ավելանում է հոդերի շարժունակությունը: Բժշկական պրակտիկայում կիրառվում է մի սարք, որը հնարավորություն է տալիս իմպուլսային վակուումով ազդել, օրինակ, միանգամից չորս հիվանդ հոդերի վրա, նշանակում է` արագացնում է ապաքինման գործընթացը: 

 

Հիանալի արդյունքներ է արձանագրվել օստեոխոնդրոզի վակուումային բուժման ժամանակ, որի համար բնորոշ է արյան մատակարարման անբավարարությունը, ինչը պայմանավորված է մազանոթների ճնշմամբ:  Ի դեպ, օստեոխոնդրոզը, ըստ ԱՀԿ տվյալների, դեպքերի քանակով բոլոր հիվանդություններից առաջ է անցել և արձանագրվում է գրեթե յուրաքանրյուր մարդու մոտ 25 տարեկանից հետո, օրգանիզմի ծերացման հետևանքով: Ողնաշարի ծռումը, միջողնային ճողվածքները նույնպես առավել արդյունավետ են շտկվում, քան ավանդական մեթոդների դեպքում: Քրոնիկական թոքաբորբերը, կանգային երևույթները թոքերում` սրտային անբավարարության դեպքում, նեյրոդերմիտը, պսորիազը, պրոստատիտը, գինեկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններն ամենևին էլ հիվանդությունների լրիվ ցանկը չէ, որոնք արդյունավետ բուժվում են վակուումով: 

 

Վակուումային թերապիայից հետո, եթե մաշկի վրա մուգ բծեր են մնացել, նշանակում է` բուժումն արդյունավետ է, իսկ մասնագետը՝ պրոֆեսիոնալ:   

 

Ինչ է վակուում-թերապիայի օգնությամբ կատարվող մերսումը

 

Մերսման այս մեթոդը միակը չէ, բայց շատ տարածված է: Տվյալ մերսման բուժարար ազդեցությունն օրգանիզմի վրա այն է, որ մաշկին որոշակի կենսաբանական ակտիվ կետի վրա հիպերեմիկ հատված է ստեղծվում, գրգռվում են մաշկի մակերեսին տեղակայված ռեցեպտորները, հետևաբար մերիդիանների համակարգերի վրա ռեֆլեկտոր ազդեցություն է կատարվում: Վակուում-թերապիան նպաստում է մաշկի և ներքին օրգանների կանգային երևույթների վերացմանը, ուժեղացնում է մաշկային ծածկույթով օրգանիզմ թթվածնի ներթափանցումը, կարգավորում նյութափոխանակությունը: Վակուում-թերապիան վերականգնում է մաշկի առաձգականությունը, մկանների կծկողականությունը, բոլոր հյուսվածքների առաձգականությունը: Բացի այդ, վակուում-թերապիան նպաստում է քրտնագեղձերի և ճարպագեղձերի լավ աշխատանքին, որոնց շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս թունավոր նյութերը, լեղաթթվի, միզաթթվի ավելցուկը և այլն: Եվ վակուում-թերապիայի ողջ արդյունքն իրականցվում է, առաջին հերթին, օրգանիզմի սեփական ռեսուրսների մոբիլիզացման հաշվին: 

 

Վակուում-թերապիան ցուցված է հետևյալ հիվանդությունների համալիր բուժման մեջ.

 

  • Մրսածության հիվանդություններ
  • Քրոնիկական բրոնխիտ
  • Բրոնխային ասթմա
  • Թիկունքի, պարանոցի, վերջույթների մկանային և հոդային ցավեր
  • Ռադիկուլիտ, իշիաս
  • Միոզիտ
  • Ողնաշարի օստեոխոնդրոզ
  • Նյարդաբանական և անոթային հիվանդություններ
  • Վնասվածքներ, սալջարդեր (արագ ապաքինում)
  • Ցելյուլիտ, մարմնի քաշի կարգավորում: 

 

Սակայն վակուում-թերապիան նաև հակացուցումներ ունի: Այն չի թույլատրվում թոքային արյունահոսության, քրոնիկական բորբոքային ախտընթացների, ինֆեկցիոն հիվանդությունների ակտիվ փուլի, արյան հիվանդությունների, տրոմբոֆլեբիտի, հղիության դեպքում: 

Վստահեք ձեր առողջությունը միայն փորձառու մասնագետներին: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ